Վասիլ Մաղլափերիձեն ընտրվել է Հանրային հեռարձակողի հոգաբարձուների խորհրդի նախագահ

14:37, 03.04.2025

Հանրային հեռարձակողի հոգաբարձուների խորհրդի այսօրվա նիստում Վասիլ Մաղլափերիձեն ընտրվել է խորհրդի նախագահ՝ ձայների մեծամասնությամբ։ Նա այդ պաշտոնում կշարունակի աշխատել երկրորդ ժամկետով՝ ևս երեք տարի։

Մաղլափերիձեի թեկնածությանը աջակցել են խորհրդի ութ անդամներ, երեքն եղել են դեմ։ Նիստին մասնակցել են բոլոր 11 անդամները։

Բացի Վասիլ Մաղլափերիձեից, հոգաբարձուների խորհրդի նախագահի այլ թեկնածու չի առաջադրվել։

Վասիլ Մաղլափերիձեն առաջին անգամ ընտրվել էր Հանրային հեռարձակողի հոգաբարձուների խորհրդի նախագահ 2022 թվականի ապրիլի 21-ին։

Նմանատիպ