Վասիլ Մաղլափերիձեն ընտրվել է Հանրային հեռարձակողի հոգաբարձուների խորհրդի նախագահ
Այսօր տեղի է ունեցել Հանրային հեռարձակողի հոգաբարձուների խորհրդի նիստ։
Ձայների մեծամասնությամբ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Վասիլ Մաղլափերիձեն։
Եվս մեկ թեկնածու՝ Բեսիկ Լիլուաշվիլին չի կարողացել հավաքել անհրաժեշտ ձայները։
Խորհրդի նիստին մասնակցել են ութ անդամներ։
Հոգաբարձուների խորհուրդը նախագահին ընտրում է լիարժեք կազմի մեծամասնությամբ՝ երեք տարի ժամկետով։