Վասիլ Մաղլափերիձեն առաջադրվել է Վրաստանի Հանրային հեռարձակողի հոգաբարձուների խորհրդի թեկնածու՝ «Վրացական երազանքի» քվոտայով
«Վրացական երազանք» կուսակցության քվոտայի համաձայն՝ Վասիլ Մաղլափերիձեն առաջադրվել է Վրաստանի Հանրային հեռարձակողի հոգաբարձուների խորհրդի անդամի թեկնածու։
Բանասեր Վասիլ Մաղլափերիձեն Հանրային հեռարձակողի գլխավոր տնօրեն էր ընտրվել 2017 թվականի հունվարի 6-ին, իսկ պաշտոնը լքել 2020 թվականի օգոստոսի 18-ին։
Վասիլ Մաղլափերիձեն «Հեռուստադպրոց» նախագծի և «Ճանապարհորդություն պատմության մեջ. Մետաքսի ճանապարհի կովկասյան մայրուղի» վավերագրական ֆիլմաշարի հեղինակն է։
Միաժամանակ ժողովրդական պաշտպանի քվոտայով Հանրային հեռարձակողի թեկնածու է առաջադրվել Լաշա Տուղուշին։