Վասիլ Մաղլափերիձեի «Ճանապարհորդություն պատմության միջով. Մետաքսի ճանապարհի կովկասյան մայրուղի» վավերագրական ֆիլմաշարը անգլերեն լեզվով՝ Առաջին ալիքի յութուբյան ալիքում
Վասիլ Մաղլափերիձեի «Ճանապարհորդություն պատմության միջով. Մետաքսի ճանապարհի կովկասյան մայրուղի» վավերագրական ֆիլմաշարը անգլերեն լեզվով՝ Առաջին ալիքի յութուբյան ալիքում

Այսօրվանից Վրաստանի պատմության հանրահռչակման նպատակով Վասիլ Մաղլափերիձեի «Ճանապարհորդություն պատմության միջով. Մետաքսի ճանապարհի կովկասյան մայրուղի» վավերագրական ֆիլմաշարը հասանելի կլինի անգլերեն լեզվով Վրաստանի Առաջին ալիքի «YouTube»-ի էջում։

10 դրվագից բաղկացած հեղինակային նախագիծը մեզ պատմում է Մետաքսի ճանապարհի և այս համատեքստում Վրաստանի աշխարհաքաղաքական գործառույթի մասին։

«Առաջին եվրոպացիները երկու միլիոն տարի առաջ ճանապարհորդեցին այս ճանապարհով։ Ճանապարհ, որն անցնում է ալպիական մարգագետիններով, մերձարևադարձայինով, նախապատմական անտառներով ու անապատներով։ Ճանապարհ, որի համար մեծ կայսրությունները երեք հազար տարի պայքարել են միմյանց դեմ: Այս ճանապարհի պատճառով նրանք քաղաքներ կառուցեցին ու ավերիչ պատերազմներ սկսեցին։ Դա քաղաքակրթությունների բախման վայր էր: Կամուրջ հյուսիսի և հարավի միջև»,- ասում է Վասիլ Մաղլափերիձեն։

30 րոպեանոց դրվագներով հաղորդման հեղինակը հանդիսատեսի հետ քայլում է Կովկասի հյուսիսի և հարավի քաղաքակրթությունները միացնող ճանապարհով։