Վասիլ Մաղլափերիձե.Վրացական մեդիա ինդուստրիայի աջակցության և ներդրումների վառ օրինակն  արտասահմանյան արտադրության մասնաբաժնի  աճն է, 2021թվականին արտասահմանյան արտադրությում Հանրայինը  8 մլն. լարի ներդրումներ է իրականացրել
Վասիլ Մաղլափերիձե.Վրացական մեդիա ինդուստրիայի աջակցության և ներդրումների վառ օրինակն արտասահմանյան արտադրության մասնաբաժնի աճն է, 2021թվականին արտասահմանյան արտադրությում Հանրայինը 8 մլն. լարի ներդրումներ է իրականացրել

«Իր հայեցակարգի շրջանակներում Հանրային հեռարձակողի բազմաթիվ հեռուստահաղորդումներ անմիջականորեն մասնակցում են բնակչության սոցիալ-տնտեսական շահավետ գործունեությանը»,- այս մասին հայտարարել է Հանրային հեռարձակողի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վասիլ Մաղլափերիձեն՝ 2021թ հաշվետվությունը խորհրդարանին ներկայացնելիս:

Ինչպես նշել է Վասիլ Մաղլափերիձեն, այսօր ներկայացված ամենամյա զեկույցն առաջին անգամ արտացոլում է Հանրային հեռարձակողի տնտեսական ազդեցությունը։

«Վրացական մեդիա ինդուստրիայի աջակցության ու ներդրումների վառ օրինակը արտասահմանյան արտադրության մասնաբաժնի աճն է , որը հնարավոր է դարձել 2018 թվականին օրենսդրական փոփոխությունների արդյունքում։ Հաշվետու ժամանակահատվածում անկախ ստուդիաներին աջակցելու նպատակով 2021 թվականին հեռարձակողը արտաքին արտադրության արտադրանքի վրա ծախսեց 8 մլն. լարի, որը կազմել է ընդհանուր բյուջեի 13,5%-ը։ Ծրագրային առաջնահերթությունների համաձայն՝ հեռարձակման ցանցի առնվազն 25%-ը պետք է լցված լինի արտաքին արտադրության արտադրանքով։ 2021 թվականի տվյալներով արտաքին արտադրությունը զբաղեցրել է հեռարձակման ցանցի 30%-ը։ Հեռարձակողը ծառայություններ է ստացել 11 անկախ ստուդիաներից։

Մեդիաարդյունաբերության և հարակից ոլորտների զարգացմանը նպաստելու օրինակ է 2021 թվականին հայտարարված մրցույթը՝ Ուոլթ Դիսնեյի անիմացիոն ֆիլմերի և երգերի վրացալեզու տարբերակների ստեղծման համար»,- ասաց Վասիլ Մաղլափերիձեն։

Նրա խոսքով, տեղական արտադրության խթանման լավ օրինակ են վրացական մուլտիպլիկացիայի զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

Պետք է ընդգծել «Մաշվելի» մանկական բարձր տեխնոլոգիական անիմացիոն շարքը, որը ստեղծվել է արտաքին ստուդիայի հետ համագործակցությամբ, որը ճանաչողական տեսանկյունից կարևոր արտադրանք է և նմանատիպը գոյություն չունի վրացական հեռուստատեսային տարածքում։ Բացի ուղղակի տնտեսական էֆեկտից, հանրային հեռարձակողի գործունեությունը կապված է նաև անուղղակի տնտեսական օգուտների հետ։ Հանրային հեռարձակման մի շարք հեռուստահաղորդումներ իրենց հայեցակարգի շրջանակներում անմիջականորեն մասնակցում են բնակչության սոցիալ-տնտեսական շահավետ գործունեությանը։ Օրինակ՝ «Shark Tank» Վրաստանը՝ միջազգային մեգանախագծի՝ բիզնես ռեալիթի շոուի վրացական անալոգը, յուրատեսակ հարթակ է նոր բիզնես գաղափարների, հատկապես սկսնակ ստարտափների ֆինանսավորման համար։ Առաջին հեռուստասեզոնի ընթացքում նախագծի շրջանակներում ներդրվել է 3 մլն և ֆինանսավորվել է 26 ստարտափ։

«Գրքադարան»-ը երիտասարդական նախագիծ է, որը նպաստում է կրթությանն ու գրագիտությանը: Ամեն տարի «Գրքադարան» -ից հաղթող թիմի անդամները մեկնում են Քեմբրիջ՝ ամառային դասընթացների: 2021 թվականին 13 աշակերտ մեկնել է Քեմբրիջ»,- ասաց Վասիլ Մաղլափերիձեն։