Վասիլ Մաղլափերիձե. Բնակչության մի մասը կամ վատ գիտի, կամ  չգիտի վրացերենը, հեռուստատեսությունն այս ուղղությամբ ունի ռեսուրսներ, որոնք  կօգտագործենք մինչև վերջ
Վասիլ Մաղլափերիձե. Բնակչության մի մասը կամ վատ գիտի, կամ չգիտի վրացերենը, հեռուստատեսությունն այս ուղղությամբ ունի ռեսուրսներ, որոնք կօգտագործենք մինչև վերջ

Մեր պետության առջև կարևոր մարտահրավերներից մեկն այն է, որ բնակչության մի մասը կամ վատ գիտի, կամ չգիտի վրացերենը, հեռուստատեսությունն այս ուղղությամբ ունի ռեսուրսներ, որոնք կօգտագործենք մինչև վերջ», – ասաց Վրաստանի Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Վասիլ Մաղլափերիձեն:

Ինչպես նշել է Վասիլ Մաղլափիձեն, պետք է շատ լուրջ և արդյունավետ քայլեր ձեռնարկվեն, որպեսզի էթնիկ փոքրամասնությունների երիտասարդները սովորեն վրացերենը:

«Այս ուղղությամբ, Վրաստանի Առաջին ալիքը մեծ ծրագիր ունի: Մենք նույնպես ունենք բարոյական և ազգային պարտավորություն դա անելու համար: Նման մեծ նախագծերից է «Մեր վրաց լեզուն», որում ներգրավվելու են երիտասարդներ, բայց ապագայում այս ուղղությունը նույնիսկ ավելի լայնածավալ կլինի:

Պատրաստվում ենք, համագործակցում ենք կրթության նախարարության հետ: Մենք պետք է օգտագործենք ամբողջ փորձը և բարձրացնենք այս հարցը, որպեսզի մոտ ապագայում ունենանք շոշափելի էֆեկտ:

Երկիրը կորցնում է շատ կարևոր ռեսուրսներ, մեր քաղաքացիները լեզվի պատնեշի պատճառով լիարժեք ներգրավվելու հնարավորություն չունեն: Մենք պետք է այդ հարցը հնարավորինս արագ լուծենք: Կարծում եմ, որ հեռուստատեսությունն այս ուղղությամբ ունի ռեսուրսներ, որոնք կօգտագործենք մինչև վերջ», – ասաց Վասիլ Մաղլափերիձեն:

Վրաստանի Առաջին ալիքի նախագծի` «Մեր վրաց լեզուն» նպատակն է ժողովրդականացնել վրացերենը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է մի շարք մրջոցառումներ: Ծրագրի մասերից մեկն է վրացերենի օնլայն-օլիմպիադան Վրաստանի շրջանների ոչ վրացալեզու դպրոցների համար: Այս տարի նախագիծն իրականացվում է Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան աջակցությամբ:

Ոչ վրացալեղու դպրոցների յոթերորդ դասարանի աշակերտները կարող են մասնակցել օնլայն-օլիմպիադային: Նախագծի յուրաքանչյուր մասնակցին կփոխանցվի մասնակցության վկայական, իսկ երեք հաղթողներին կտրվեն մրցանակներ: Կպարգևատրվեն նաև հաղթող աշակերտների վրաց լեզվի և գրականության ուսուցիչները:

Նախագծի ֆեյսբուքյան էջում պարբերաբար կանցկացվեն վիկտորինաներ, հարցին ճիշտ պատասխանելու դեպքում, ոչ վրացալեզու դպրոցի աշակերտները կստանան խրախուսիչ նվերներ: