Վասիլ Մաղլափերիձե. - 《Հեռուստադպրոց》 նախագիծը կարող է շատ կարևոր նշանակություն ունենալ կրթության ոլորտում
《Վրաստանի Առաջին ալիքի 《Հեռուստադպրոց》 նախագիծը կարող է շատ կարևոր նշանակություն ունենալ կրթության ոլորտում》,- այդ մասին հայտարարել է Վրաստանի Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Վասիլ Մաղլափերիձեն:
Մաղլափերիձեն մեկնաբանել է Տնտեսական զարգացման և համագործակցության հեղինակավոր կազմակերպության (OECD) գնահատականը, որտեղ «Հեռուստադպրոց»-ը անվանվեց, որպես ամենահաջողված նախագծերից մեկը:
«Լավ գնահատումը միշտ էլ ուրախալի է: Մենք շատ հետաքրքիր և շատ երկար աշխատեցինք կրթության նախարարության հետ: Մենք նաև աշխատում էինք այն ժամանակահատվածի վրա, երբ վիրուսը կավարտվի: Այս տեսակի ուսման համար շատ նոր ռեսուրսներ են հայտնվել», – ասաց Մաղլափերիձեն:
Նրա խոսքով ՝ «Հեռուստադպրոց»-ը ոչ միայն հեռավար ուսուցում է, նաև կարող է շատ հետաքրքիր ձև լինել հետագա համագործակցության համար:
«Կարծում եմ, որ Վրաստանի ներուժը կդրսևորվի բազմաթիվ ուղղություններով: Մեր հիմնական ուժը մտավոր ոլորտում է, և մենք պետք է զարգացնենք հատկապես այդ ուղղությունը », – ասաց Վասիլ Մաղլափերիձեն: