Վաշլովանիի ազգային արգելոցում կրկին հրդեհ է: Տեղում մոբիլիզացված են արտակարգ իրավիճակների հրշեջները Կախեթի շրջանի բոլոր բաժանմունքներից: Հրդեհի տեղայնացման գործում ներգրավված է պահպանվող տարածքների գործակալության մինչև 100 ռեյնջեր: Ստեղծվել է «Վաշլովանիի» արգելոցի հրդեհի մարման համակարգման շտաբ:
Հրդեհի մարման գործընթացը վերսկսվել է առավոտյան: Տեղում մոբիլիզացված խմբերին հաջողվել է հրշեջ մեքենաներից հատուկ խողովակների միջոցով չորս կիլոմետր հեռավորության վրա ջուր տանել դեպի կրակի օջախ, ինչը օգնեց արագացնել մարումը:
Առկա տեղեկատվության համաձայն, այրվել է մինչև 150 հա տարածք՝ ներառյալ էնդեմիկ բույսերը:
Հրդեհի պատճառ էր դարձել ամպրոպը, որի մարմանը մասնակցում էին ավիացիոն ուժերը, սակայն մինչ այժմ կրակն ամբողջությամբ մարված չէ: