Վաշլովանիի արգելոցի տարածքում հրդեհի մարմանը ներգրավվելու է սահմանային ոստիկանության երկու ուղղաթիռ
Վաշլովանիի արգելոցի տարածքում հրդեհի մարմանը ներգրավվելու է սահմանային ոստիկանության երկու ուղղաթիռ:
Այդ մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից:
«Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունն արձագանքում է հաղորդագրությանը:
Հրշեջ-փրկարարներն արդեն արգելոցի տարածքում են: Հրդեհի մարմանը ներգրավվելու է սահմանային ոստիկանության երկու ուղղաթիռ», – նշում են գործակալությունից:
Հրդեհ է բռնկվել Վաշլովանի արգելոցի տարածքում, որտեղ անհնար է հասնել հատուկ տեխնիկայով: