Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի հոբելյանական գագաթնաժողովի շրջանակներում Իլիա Դարչիաշվիլին հանդիպում է ունեցել Խավիեր Կոլոմինայի հետ
Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի հոբելյանական գագաթնաժողովի շրջանակներում Իլիա Դարչիաշվիլին հանդիպում է ունեցել Խավիեր Կոլոմինայի հետ

Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի 75-րդ հոբելյանական գագաթնաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլին հանդիպում է ունեցել Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ։

Զրույցն անդրադարձել է 75-ամյակի գագաթնաժողովին և դրա շրջանակներում քննարկվելիք կարևոր հարցերին։ Նշվել է, որ գագաթնաժողովին վրացական պատվիրակության մասնակցությունը ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման հաջող գործընթացի հերթական հաստատումն է։

Կողմերը քննարկել են Վրաստանի եվրատլանտյան ինտեգրման հարցը։ Ընդգծվել է, որ հավակնորդ Վրաստանը միշտ եղել է դաշինքի վստահելի գործընկերը և զգալի ներդրում է ունեցել եվրատլանտյան անվտանգության ամրապնդման գործում։

Նշվել է Վրաստանի առաջընթացը եվրատլանտյան ինտեգրման ճանապարհին, այդ թվում՝ երկրի պաշտպանունակության ամրապնդումը։ Ընդ որում, ընդգծվել է Դաշինքի կողմից ինչպես գործնական, այնպես էլ քաղաքական աջակցության կարևորությունը։ Զրույցն անդրադարձել է տարածաշրջանում ընթացող գործընթացներին, անվտանգության միջավայրին, Ռուսաստանի պատերազմին Ուկրաինայում։

Նշվել է նաեւ, որ խոշոր սեւծովյան տարածաշրջանի անվտանգության ամրապնդումը եվրատլանտյան տարածքի համար խաղաղության ու կայունության երաշխիք կլինի։ Կողմերը պայմանավորվել են շարունակել ակտիվ համագործակցությունը՝ ընդհանուր նպատակներին հասնելու համար։