Վաշինգտոնում կայանալու է Վրաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խարտիայի հանձնաժողովի պաշտպանության և անվտանգության աշխատանքայի խմբի հանդիպումը
Վաշինգտոնում կայանալու է Վրաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խարտիայի հանձնաժողովի պաշտպանության և անվտանգության աշխատանքայի խմբի հանդիպումը

Վաշինգտոնում այսօր անցկացվելու է Վրաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խարտիայի հանձնաժողովի պաշտպանության և անվտանգության աշխատանքայի խմբի հերթական հանդիպումը:

Հանդիպումը Վրաստանի կողմից գլխավորելու են արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Վախտանգ Մախարոբլիշվիլին և պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Լելա Չիքովանին:

Աշխատանքային խմբին վրացական կողմից մասնակցելու են գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչներ:

Կողմերը քննարկելու են Վրաստանի պաշտպանության և անվտանգության ոլորտներում իրականացված և ընթացիկ բարեփոխումները և այդ ուղղությամբ երկկողմ համագործակցության առաջնահերթությունները, եվրատլանտյան կառույցներին անդամակցության տեսանկյունց ունեցած առաջընթացը: