Վաշինգտոնում կառավարական շենքերի շուրջ պաշտպանիչ ամբարտակներ են տեղադրվել
Վաշինգտոնում պաշտպանիչ պատնեշներ են տեղադրվել կառավարական շենքերի, այդ թվում՝ Սպիտակ տան, Կապիտոլիումի, ֆինանսների նախարարության և փոխնախագահի նստավայրի շուրջ։
Ամբարտակների բարձրությունը 2,4 մետր է։ Նմանատիպ պատնեշներ են դրվել Հովարդի համալսարանի մոտ, որտեղ նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը կտեղափոխվի իր նախընտրական շտաբի և հովանավորների հետ օրվա վերջում և կհետևի ընտրական գործընթացին: Երկուշաբթի երեկոյից մոտակա փողոցը արգելափակված է։
Պաշտպանիչ ամբարտակներ են տեղադրվել նաև Ֆլորիդայի Փալմ Բիչ կոմսությունում, որտեղ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը մտադիր է իր թիմի հետ հետընտրական երեկույթ կազմակերպել։ Այստեղ նույնպես փակ են լինելու շրջակա փողոցները։
«McDonald’s»-ն ու սրճարանները փակել են պատուհանները հնարավոր անկարգությունների պատճառով. Ինչպես գրում է «Forbes»-ը, իրավապահները ակնկալվող սպառնալիքների վերաբերյալ տեղեկություն չունեն, և այդ միջոցառումները միայն կանխարգելիչ բնույթ են կրում։