Վաշինգտոնում ավարտվել է Գիորգի Կվիրիկաշվիլիի և ԱՄՆ-ի պետքարտուղարի հանդիպումը
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի աշխատանքային այցն ԱՄՆ սկսվել է Միացյալ Նահանգների պետքարտուղարությունից:
Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Հանդիպման հիմնական թեմաներն էին, ԱՄՆ-Վրաստան ռազմավարական համագործակցության օրակարգով նախատեսված հարցերը և երկկողմ կապերի զարգացման դրական դինամիկան, ինչպես նաև Վրաստանի եվրոատլանտյան ինտեգրման գործընթացը և երկրի տարածքային ամբողջականության հետ կապված մարտահրավերները:
Հանդիպման սկզբին, վարչապետը Շնորհավորել է ԱՄՆ-ի պետքարտուղարին պաշտոնը զբաղեցնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ:
Կառավարության ղեկավարը ԱՄՆ-ի պետքարտուղարության հյուրերի գրքույկում թողել է գրառում: Հանդիպման ավարտից հետո, Գիորգի Կվիրիկաշվիլին և Մայք Պոմպեոն հայտարարություններ են արել մամուլի համար:
Հեղինակ -
Edgar Barsegyan