Վաշինգտոնի քաղաքապետի որոշմամբ մայիսի 26-ը Վաշինգտոնում հայտարարվել է Վրաստանի անկախության օր
Վաշինգտոնի քաղաքապետի որոշմամբ մայիսի 26-ը Վաշինգտոնում հայտարարվել է Վրաստանի անկախության օր

Վաշինգտոնի քաղաքապետի որոշմամբ մայիսի 26-ը Վաշինգտոնում հայտարարվել է որպես Վրաստանի անկախության օր, այս մասին սոցցանցում գրում է ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Դավիթ Զալկալիանին։

Մարիել Բոուսերը շնորհավորում է Վրաստանին Անկախության օրվա առթիվ։

«ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնի քաղաքապետ Մարիել Բոուսերը շնորհավորում է Վրաստանին Անկախության օրվա առթիվ։ Քաղաքապետի որոշմամբ մայիսի 26-ը Վաշինգտոնում հայտարարվել է Վրաստանի անկախության օր»,- գրել է Զալկալիանին սոցցանցում։