«Վաշինգտոն Փոստ». Ռուստեմ Ումերովը գաղտնի հանդիպումներ է ունեցել Քեշ Պատելի հետ, ինչը անհանգստութուն է առաջացնում արեւմտյան բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում
«Վաշինգտոն Փոստ». Ռուստեմ Ումերովը գաղտնի հանդիպումներ է ունեցել Քեշ Պատելի հետ, ինչը անհանգստութուն է առաջացնում արեւմտյան բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ղեկավար Ռուստեմ Ումերովը ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Կաշ Պատելի հետ անցկացրել է գաղտնի հանդիպումներ։ Այս մասին գրում է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Վերջին շրջանում Ումերովը առնվազն երեք անգամ այցելել է Մայամի՝ բանակցելու Դոնալդ Թրամփի թիմի ներկայացուցիչների՝ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։ Սակայն, ինչպես նշում են պարբերականի աղբյուրները, ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում Ումերովը նաև փակ հանդիպումներ է ունեցել ՀԴԲ ղեկավարի և նրա տեղակալի հետ։

The Washington Post-ի տվյալներով՝ այդ հանդիպումները մտահոգություն են առաջացրել արևմտյան բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում։

Հրատարակությունը գրում է, որ որոշ փորձագետների կարծիքով՝ Ումերովը և այլ ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաներ հանդիպել են Պատելին՝ հույս ունենալով պաշտպանվել կոռուպցիայի մեղադրանքներից։ Իսկ մյուսները ենթադրում են, որ նոր հաղորդակցության այս ուղին կարող է օգտագործվել Զելենսկու կառավարության վրա ճնշում գործադրելու համար՝ ստիպելով Ուկրաինային ընդունել Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից առաջարկվող խաղաղության համաձայնագիրը, որը ենթադրում է զգալի զիջումներ ուկրաինական կողմից։

ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օլգա Ստեֆանիշինան հաստատել է, որ Ումերովը հանդիպել է Կաշ Պատելի հետ։ Ինչպես նա հայտնել է պարբերականին, նրանք քննարկել են միայն «ազգային անվտանգության հարցեր», որոնք ենթակա չեն հրապարակման։