«Վաշինգտոն Փոստ». Ջո Բայդենի վարչակազմի պաշտոնյաները մտավախություն ունեն, որ Բենիամին Նեթանյահուն կարող է լայնամասշտաբ պատերազմ սկսել Լիբանանում Հեզբոլլահի դեմ՝ փրկելու իր քաղաքական կարիերան
«Վաշինգտոն Փոստ». Ջո Բայդենի վարչակազմի պաշտոնյաները մտավախություն ունեն, որ Բենիամին Նեթանյահուն կարող է լայնամասշտաբ պատերազմ սկսել Լիբանանում Հեզբոլլահի դեմ՝ փրկելու իր քաղաքական կարիերան

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի պաշտոնյաները մտավախություն ունեն, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարող է լայնամասշտաբ պատերազմ սկսել Լիբանանում Հեզբոլլահի դեմ՝ իր քաղաքական կարիերան փրկելու համար, գրում է Washington Post-ը։

Հրատարակությունը մեջբերում է Բայդենի վարչակազմի մեկ տասնյակից ավելի պաշտոնյաների և դիվանագետների հայտարարություններն այն մասին, որ Միացյալ Նահանգները բարձրաստիճան բանագնացներ է ուղարկել Իսրայել՝ կանխելու Իսրայելի և Իրանի կողմից աջակցվող Հեզբոլլահի միջև լայնածավալ պատերազմը:

Հոդվածում ասվում է, որ այս հարցի շուրջ Երուսաղեմի և Վաշինգտոնի միջև լարվածության մի մասը պայմանավորված է նրանով, որ Իսրայելի պաշտպանության ուժերը, ըստ տեղեկությունների, հոկտեմբերի 7-ից ի վեր հարվածներ են հասցրել ԱՄՆ-ի կողմից աջակցվող Լիբանանի զինված ուժերի 34 դիրքերին: Իսրայելցի պաշտոնյան ամերիկյան հրատարակությանը ասել է, որ երկիրը միտումնավոր չի թիրախավորում լիբանանյան բանակի դիրքերը։