«Վաշինգտոն Փոստ». հեռախոսազրույց է տեղի ունեցել Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև, Թրամփը հորդորել է Պուտինին զերծ մնալ Ուկրաինայում պատերազմի սրումից
ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց, այս մասին գրում է «Washington Post»-ը։
Ինչպես հաղորդում է հրատարակությունը՝ հենվելով անանուն աղբյուրների վրա, հեռախոսազրույցի ընթացքում Թրամփը Պուտինին կոչ է արել ձեռնպահ մնալ Ուկրաինայում պատերազմի սաստկացումից և հիշեցրել Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական հզորության առկայության մասին։
Ըստ անանուն անձի, երկու առաջնորդները քննարկել են եվրոպական մայրցամաքում խաղաղության հասնելու նպատակը, ընդ որում Թրամփը ցանկություն է հայտնել հետագա երկխոսության՝ «Ուկրաինայում պատերազմի վաղ ավարտը» քննարկելու համար։
Սակայն, ըստ անանուն աղբյուրի, Պուտինի հետ զրույցի մասին տեղեկացվել է Ուկրաինայի կառավարությունը և չի առարկել զրույցին։ Իր իսկ հաղորդումների համաձայն՝ ուկրաինացի պաշտոնյաները վաղուց գիտեին, որ Թրամփը Պուտինի հետ քննարկում էր Ուկրաինայի հարցի դիվանագիտական լուծումը։
«Washington Post»-ի տեղեկություններով՝ Թրամփը մասնավոր զրույցներում հստակ հայտարարել է, որ պաշտպանելու է համաձայնագիրը, ըստ որի Ռուսաստանը կպահի Ուկրաինայից խլված տարածքների մի մասը։