Վաշինգտոն Փոստ. Բարաք Օբաման և Նենսի Փելոսին կարծում են, որ Ջո Բայդենը պետք է վերանայի ընտրություններին մասնակցելու իր որոշումը
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին կարծում են, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետք է վերանայի ընտրություններին մասնակցելու իր որոշումը։ Այդ մասին գրում է Վաշինգտոն Փոստը։
Հրատարակությունը նշում է, որ Բարաք Օբաման մասնավոր կերպով դեմոկրատների հետ մտահոգություն է հայտնել Ջո Բայդենի թեկնածության վերաբերյալ, իսկ Նենսի Փելոսին մասնավոր կերպով զգուշացրել է Բայդենին, որ դեմոկրատները կարող են կորցնել Ներկայացուցիչների պալատը վերահսկելու իրենց հնարավորությունը, եթե նա դուրս չգա ընտրապայքարից։
Վաշինգտոն Փոստի անանուն աղբյուրի փոխանցմամբ՝ Օբաման իր դաշնակիցներին ասել է, որ Բայդենի հաղթանակի շանսերը զգալիորեն նվազել են և կարծում է, որ նախագահը պետք է լրջորեն դիտարկի իր թեկնածությունը հանելու հնարավորությունը։