Վարստանը դարձել է Invest in Georgia ապրանքանիշի ներդրումների խթանման գործակալությունների համաշխարհային ասոցիացիայի անդամ
Վարստանը դարձել է Invest in Georgia ապրանքանիշի ներդրումների խթանման գործակալությունների համաշխարհային ասոցիացիայի անդամ

Վարստանը դարձել է Invest in Georgia ապրանքանիշի ներդրումների խթանման գործակալությունների համաշխարհային ասոցիացիայի (WAIPA) անդամ:

Այս մասին տեղեկատվություն է տարածում «Արտադրիր Վրաստանում» գործակալությունը: Գործակալության հաղորդմամբ, դա կարևոր քայլ է գործակալության ներդրումային ուղղությունն ամրապնդելու համար, երկրում ուղղակի օտարերկրյա ներդրումներ ներգրավելու և միտումներին ծանոթանալու տեսանկյունից:

«Ներդրումների խթանման գործակալությունների համաշխարհային ասոցիացիան (WAIPA) միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1995 թվականին, ՄԱԿ-ի առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) կողմից: Ներկայումս WAIPA-ում անդամագրված են ավելի քան 170 կազմակերպություններ, աշխարհի 130 երկրներից: WAIPA-ի հիմնական առաքելությունն է նպաստել և զարգացնել համագործակցությունը իր անդամ գործակալությունների միջև, կիսել երկրների և տարածաշրջանների փորձը ուղղակի օտարերկրյա ներդրումներ ներգրավելու հարցում:

«Արտադրիր Վրաստանում» գործակալության ներդրումային ուղղությունը հնարավորություն կտա իրենց փորձը կիսել տարբեր երկրների հետ և ձեռք բերել նոր գործընկերներ ապագա համագործակցության համար: Միևնույն ժամանակ մասնակցել միջազգային գիտաժողովների և սեմինարների, նոր միտումներին ծանոթանալու համար»,- ասված է գործակալության հայտարարության մեջ: