Վարշավայում, միջազգային ցուցահանդեսին մասնակցել են վրացական գինի արտադրող 22 ընկերություններ
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած Ferment (Warsaw Wine Experience 2019) միջազգային ցուցահանդեսին, գինու ազգային գործակալության աջակցությամբ մասնակցել են վրացական գինի արտադրող 22 ընկերություններ:
Ուցահանդեսին ներկա էր նաև Լեհաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան, Իլյա Դարչիաշվիլին:
«Լեհաստանում վրացական գինիների ներկայացումը շատ կարևոր էր, քանի որ այս երկիրը վրացական գինու արտահանման տեսանկյունից ունի մեծ նշանակություն և արտահանող երկրների հնգյակում է: 2019 թվականի 9 ամիսների տվյալներով, Վրաստանից Լեհաստան է արտահանվել մոտ 3 միլիոն շիշ գինի, ինչը 18 տոկոսով ավելի է, քան 2018 թվականի ցուցանիշը», – ասված է գինու ազգային գործակալության հաղորդագրության մեջ:
Warsaw Wine Experience-ը տեղի է ունեցել առաջին անգամ և նրան մասնակցել են տարբեր երկրների մոտ 150 գինեգործներ: Վրացական գինին շատ մեծ հավանության է արժանացած Լեհաստանում, հետևաբար, ցուցահանդեսին այցելած մարդկանց ուշադրությունը վրացական գինու հանդեպ անչափ մեծ էր: