Վարշավայում կայացած Եվրոպայի առաջնությունից սուսերամարտի կանանց հավաքականը վերադարձել է չորս մեդալով
Վրաստանի անվասայլակով սուսերամարտի կանանց հավաքականը Վարշավայում կայացած Եվրոպայի առաջնությունից վերադարձել է չորս մեդալով։ Սայլակով սուսերամարտիկները նվաճել են երկու ոսկի, մեկ արծաթ և մեկ բրոնզ։
Օդանավակայանում սուսերամարտիկներին դիմավորել են Վրաստանի պարալիմպիկ կոմիտեի նախագահ Ռատի Յոնատամիշվիլին, Պարալիմպիկ կոմիտեի աշխատակիցներն ու երկրպագուները։
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացված հաշմանդամի սայլակով սուսերամարտի Եվրոպայի առաջնությունում Վրաստանի հավաքականը մեդալներ է նվաճել ռապիրա մրցաձևում։ Մրցաշարի կիսաեզրափակիչում Իրմա Խեցուրիանին 15:2 հաշվով հաղթել է ուկրաինուհի Օլգա Եսինային։ Եզրափակչում նա նույն հաշվով հաղթեց իտալացի Բիագինին ու դարձավ ոսկե մեդալակիր։