Վարշավայում կայացած դոնորների համաժողովին 6,5 միլիարդ դոլար է հավաքվել Ուկրաինային օգնելու համար
Վարշավայում կայացած դոնորների համաժողովի մասնակիցները 6,5 միլիարդ դոլար են հավաքել Ուկրաինային օգնելու համար։ Այս մասին գրում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հիմնվելով Լեհաստանի կառավարության վրա։
Ուկրաինային օգնությունը հնարավոր է դարձել կառավարությունների, միջազգային կազմակերպությունների և մասնավոր կորպորացիաների համատեղ ջանքերի շնորհիվ։
Դոնորների համաժողովը նախաձեռնել են Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին և Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը։ Համաժողովին մասնակցել է նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։