Վարշավայում բանկ թալանելու գործով ոստիկանությունը հետաքննում է վրացական կազմակերպված հանցագործության հետքերը

15:42, 23.07.2022

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում բանկի կողոպուտի գործով ոստիկանությունը հետաքննում է վրացական կազմակերպված հանցագործության հետքերը։ Լեհական լրատվամիջոցը, հիմնվելով գործի քննիչների վրա, գրում է, որ չորս տղամարդիկ միմյանց հետ խոսել են արևելյան առոգանությամբ և հավանաբար վրացիներ են։ Սկզբում հարձակվողները դանակով հարձակվել են անվտանգության աշխատակցի վրա, սակայն դիմադրություն ցույց տալուց հետո հարվածել են անվտանգության աշխատակցի գլխին, որը վայր է ընկել։ Աշխատակիցը կրակ է բացել հարձակվողների վրա և մոտ տասը փամփուշտ արձակել։

Ոստիկանությունը կարծում է, որ հարձակվողներից մեկը վիրավոր է։ Իրավապահ մարմինները հորդորում են հիվանդանոցներին անհապաղ հայտնել ոստիկանությանը կասկածելի հիվանդների ցանկացած վնասվածքի մասին:

Հարձակվողները տեղից փախել են ավտոմեքենայով, որը լքել են և մեկ այլ մեքենայով դիմել փախուստի։ Ոստիկանությունն արդեն պարզել է, որ մեքենայի տերը Վարշավայի մերձակա քաղաքներից մեկի բնակիչ է։ Նրա մեքենան գողացել են: Կողոպուտի արդյունքում տարել են կես միլիոն լեհական զլոտ։

Նմանատիպ