Վարշավայի Շոպենի անվան միջազգային օդանավակայանը հայտարարել է, որ ռուսական անօդաչու թռչող սարքերի պատճառով փակված Լեհաստանի օդային տարածքը վերաբացվել է, և թռիչքները աստիճանաբար կվերականգնվեն
Վարշավայի Շոպենի անվան միջազգային օդանավակայանը հայտարարել է, որ ռուսական անօդաչու թռչող սարքերի պատճառով փակված Լեհաստանի օդային տարածքը վերաբացվել է, և թռիչքները աստիճանաբար կվերականգնվեն

Վարշավայի Շոպենի անվան միջազգային օդանավակայանը հայտարարեց, որ թռիչքները մի քանի ժամով դադարեցվել են ռուսական անօդաչու թռչող սարքերի կասկածելի ակտիվության պատճառով։

Հայտարարությունից մոտ մեկ ժամ անց, ռազմական գործողությունների ավարտից հետո, օդային տարածքը վերաբացվել է։

Շոպենի անվան միջազգային օդանավակայանը նշել է, որ թռիչքները աստիճանաբար կվերականգնվեն։

Բացի այդ, ինչպես գրում է BBC-ն, Լեհաստանի օդային տարածքի խախտման պատճառով նշանակվել է նաև երկրի նախարարների կաբինետի արտակարգ նիստ։

Վարչապետ Դոնալդ Տուսկն արդեն հանդիպել է պետական ​​անվտանգության համար պատասխանատու նախարարների հետ։

Ավելի վաղ Լեհաստանի զինված ուժերը հայտնել էին երկրի օդային տարածքի աննախադեպ խախտման մասին։ Լեհական բանակի օպերատիվ հրամանատարության հայտարարության մեջ նշվում է, որ «Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի տարածքի վրա հարձակման արդյունքում տեղի է ունեցել Լեհաստանի օդային տարածքի աննախադեպ խախտում անօդաչու թռչող սարքերի կողմից»։