Վարշավայի օդանավակայանը տարհանվել է ուղեւորի պատճառով, ում ուղեբեռում ձեռքի նռնակ է եղել
Վարշավայի օդանավակայանը տարհանվել է ուղեւորի պատճառով, ում ուղեբեռում ձեռքի նռնակ է եղել

Վարշավայի Շոպենի օդանավակայանից մարդկանց տարհանել են այն բանից հետո, երբ Ուկրաինայից ճանապարհորդող տղամարդուն նկատել են իր ուղեբեռում ձեռքի նռնակ, չորս փամփուշտ և այլ զինամթերք։ Այս մասին գրում է «Եվրոպեյսկայա պրավդան»։

Տեղական ժամանակով ժամը 15:05-ին Հարավաֆրիկյան Հանրապետության 41-ամյա քաղաքացու ձեռքի ուղեբեռում հայտնաբերվել է 5,56 մմ տրամաչափի չորս պարկուճ։ Դրա հիման վրա խուզարկվել է ուղեւորի հաշվառված ուղեբեռը, որի մեջ հայտնաբերվել է ձեռքի նռնակ։ Հայտնի է, որ այս տղամարդը Ուկրաինայից Դուբայ էր ուղեւորվում։

Ընդհանուր առմամբ օդանավակայանից տարհանվել է մոտ 400 մարդ։ Սահմանապահները ձերբակալել են Հարավային Աֆրիկայի քաղաքացու.

Տեղեկության համար՝ Վարշավայի Շոպենի օդանավակայանը, որտեղից մարդկանց տարհանել են, Լեհաստանի ամենամեծ միջազգային օդանավակայանն է։