Վարորդական իրավունքի տեսական քննություն հանձնելուց հետո, գործնական քննությունը հնարավոր է հանձնել մեկ տարվա ընթացքում
Վարորդական իրավունք ստանալու տեսական քննության ժամկետը 30 օրից հնարավոր է դառնա մեկ տարի: Համապատասխան փոփոխությունները պատրաստել է ներքին գործերի նախարարությունը, որը օրենսդրական փաթեթի տեսքով արդեն ներկայացվել է խորհրդարանին:
ՆԳ նախարարությունը մեկնաբանում է, որ եթե մինչ օրս առկա խմբագրությամբ անձը գործնական քննությունը կարող էր հանձնել 30 օրվա ընթացքում, փոփոխություններով, այդ ժամկետը դառնում է մեկ տարի:
Դրա հետ մեկտեղ, փոփոխություններով, որոշ գումարի դիմաց (40 լարի) անձը իրավունք կունենա վարորդական վկայականը վերցնել ժամկետից շուտ, մեկ աշխատանքային օրում, թեկուզ քննություն հանձնելու 2-րդ կամ 3-րդ օրը: