Վառլամ Լիպարտելիանին Բուդապեշտի «Մեծ սաղավարտի» մրցաշարում նվաճել է արծաթե մեդալ #1TVSPORT
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում «Մեծ սաղավարտի» վերջին մրցութային օրն է։ Մրցաշարում վրացի յոթ ձյուդոիստներ հանդես եկան հինգ քաշային կարգերում, որոնցից երեքը անցան եզրափակիչ:
100 կգ-ում Վառլամ Լիպարտելիանին դարձավ արծաթե մեդալակիր։ Եզրափակչում վրացին պարտվեց ճապոնացի Կենտարո Յիդային:
Մրցումից քիչ առաջ Բեքա Ղվինիաշվիլին նվաճեց բրոնզե մեդալը (90 կգ): Երրորդ տեղի համար պայքարում վրացին գեղեցիկ հնարքով հաղթեց հունգարացի Ներպելիին։ Ծանր քաշային Գելա Զաալիշվիլին րոպեներ անց կպայքարի Մեծ սաղավարտի բրոնզե մեդալի համար։
Հիշեցնենք, որ երկու օր մրցումներից հետո վրացի ձյուդոիստները Բուդապեշտի «Մեծ սաղավարտի» մրցաշարում արդեն երեք մեդալ էին նվաճել՝ 60 կգ քաշային Լուխում Չխվիմիանին և 73 քաշային Լաշա Շավդաթուաշվիլին դարձել էին արծաթե մեդալակիրներ, իսկ պատանի Թեմուր Նոզաձեն (60 կգ) գրավեց երրորդ տեղը։