Վառլամ Լիպարտելիանին՝ Տաշքենդի Մեծ Սաղավարտի մրցաշարի հաղթող #1TVSPORT
Վրացի տիտղոսակիր ձյուդոիստ Վառլամ Լիպարտելիանին հերթական մեդալն է նվաճել Ուզբեկստանում։
Տաշքենդում անցկացվող «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցումային օրը Վրաստանի ազգային հավաքականից ուժերը չափեցին հինգ ձյուդոիստ, որոնցից երեքը դուրս եկան եզրափակիչ։
100 կգ. քաշային կարգում ոսկե մեդալակիր դարձավ ազգային հավաքականի ավագ Վառլամ Լիպարտելիանին։ Եզրափակչում վրացին նախ Վազարիով, ապա կողպեք հնարքով հաղթեց ավստրիացի Ֆարային ու մրցաշարի առաջին ոսկե մեդալը բերեց Վրաստանի հավաքականին։
Մի քանի րոպեից ծանր քաշային Սոֆյա Սոմխիշվիլին երրորդ տեղի համար կհանդիպի թուրք Օզթուրքի հետ։ Եզրափակիչ բլոկում բրոնզե մեդալի համար գոտեմարտում է նաև Գելա Զաալիշվիլին (+100):
Այսօր «Մեծ սաղավարտի» մասնակից ևս երկու ձյուդոիստ՝ Օնիսե Սանեբլիձեն (100 կգ) և Ուշանգի Մարգիանին (90 կգ) դուրս մնացին մրցաշարի սկզբնական փուլում։
Հիշեցնենք, որ մրցումային առաջին օրը Էթեր Լիպարտելիանին (57 կգ) արծաթե մեդալ էր նվաճել։