Վարկեթիլիում վիրավորված ավտոբուսի վարորդներից մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է
Վարկեթիլիում վիրավորված ավտոբուսի վարորդներից մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է և նա կրկին մնում է արհեստական շնչառության սարքի տակ,-այս մասին առաջին ալիքին հայտնել է Ինգորողվայի կլինիկայի բժիշկ, Կոնստանտինե Մումլաձեն:
«Հիվանդի վիճակը ծանր է: Վիրահատությունից հետո նրան տեղափոխել ենք վերակենդանացման բաժին և նա այս պահին գտնվում է արհեստական շնչառության սարքի տակ: Տղամարդը ստացել է մեկ վնասվածք, սակայն այդ վնասվածքը առաջացրել է ներքին արյունահոսություն»,-ասել է բժիշկը:
Ավտոբուսի վարորդների միջև մարտի 7-ին տեղի ունեցած կռվի արդյունքում տուժել է մի քանի մարդ:
Ներքին գործերի նախարարության լրատվությամբ, մարտի 7-ին երեկոյան ժամերին, Թբիլիսիում Գախոկիձեի փողոցում վարորդները գտնվում էին ռեստորաններից մեկում: Օբյեկտից դուրս գալուց հետո, վարորդների միջև տեղի է ունեցել կռիվ:
«Հետաքննության նախնական լրատվությամբ, վարորդներից մեկը կռվի ժամանակ սառը զենքով վնասվածքներ է հասցրել իր հետ գտնվող անձանց, որից հետո վնասվածք է հասցրել իրեն և փորձել է հեռանալ դեպքի վայրից, սակայն նրան ձերբակալել են և տեղափոխել հիվանդանոց: ՆԳՆ-ը գործ է հարուցել Վրաստանի ՔՕ 109-րդ հոդվածի երրորդ մասով»,-ասված է ՆԳՆ-ի հայտարարության մեջ:
Հեղինակ -
Edgar Barsegyan