Վարկեթիլիում, տոնավաճառում բռնկված հրդեհի տեղայնացման գործողություններին ներգրավվելու են Ռուսթավիի և Ծղնեթիի հրշեջ բրիգադները
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության, Թբիլիսիի գլխավոր վարչության պետ Օթար Կերեսելիձեն հայտարարել է, որ Վարկեթիլիում գտնվող տոնավաճառում բռնկված հրդեհը մարելու նպատակով դեպքի վայր են այցելելու Ռուսթավիի և Ծղնեթիի հրշեջ-փրկարարական բրիգադներ: Նրա խոսքով այս պահին տուժածների մասին տեղեկություն չունի:
«Շուկան այրվում է, հրդեհի տարածքը մեծ է : Տեղում աշխատում է 21 հրշեջ-փրկարարական բրիգադ: Հրշեջները անում են հնարավոր ամեն բան, որպեսզի հրդեհը տեղայնացվի հնարավորինս արագ:
Այս պահին որևէ բարդությունները չկան: Այստեղ ինչպես տեսնում եք բենզալցակայան կա: Տուժածների մասին առայժմ տեղեկություն չունենք», – ասել է Օթար Կերեսելիձեն: