Վարկեթիլիում  տեղի է ունեցել սպանություն
Վարկեթիլիում տեղի է ունեցել սպանություն

Թբիլիսիում, Վարկեթիլի թաղամասում տեղի է ունեցել սպանություն։

Տեղացիների խոսքով՝ հարևանների միջև վիճաբանությունը սկսվել է շենքերից մեկին կից տնակում, որտեղ գցված է եղել սեղան։

50 տարեկանից ցածր տղամարդ է սպանվել։ Նա վիրավորվել է սառը զենքից։

ՆԳ նախարարության տեղեկատվության համաձայն՝ դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 108 հոդվածով՝ դիտավորյալ սպանություն։