Վարկեթիլիում, զինվորական բնակավայրում պայթյունի հետևանքով տուժել է երեք մարդ:
Տարածված տեղեկությամբ, շքամուտքերից մեկում հավանաբար, նետել են նռնակ:
Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են ներքին գործերի նախարարությունում, տեղի ունեցածի առնչությամբ քրեական գործ է հարուցվել կանխամտածված սպանության փորձի հոդվածով:
Ընթանում են ակտիվ քննչական գործողություններ՝ կասկածյալին ձերբակալելու համար:
Տեղում աշխատում են փորձագետ-քրեագետներ: