Ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի Իսանի-Սամգորիի վարչության աշխատակիցները կանխամտածված սպանության փորձի մեղադրանքով ձերբակալել են 1973 թվականին ծնված Ճ.Ծ.-ին:
Նախարարության տեղեկությամբ, հետաքննությունը պարզել է, որ Ճ.Ծ-ն, խանդի հողի վրա, վիճաբանության ժամանակ իր ծանոթ Վ.Վ-ին հասցրել է մարմնական մի քանի վիրավորում, որի հետևանքով նա մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց հետո:
«Ոստիկանությունը մեղադրյալին ձերբակալել է դեպքի վայրում: Առգրավվել է հանցանքը գործելու զենքը՝ դանակը:
Հետաքննությունն ընթանում է կանխամտածված սպանության փորձի փաստով»,- նշված է ՆԳՆ-ի տեղեկությունում: