Վարկեթիլիում ձերբակալված անձին, ով փակվել էր բնակելի շենքում և անհասցե կրակում էր, խափանման միջոց է սահմանվել կալանքը
Վարկեթիլիում ձերբակալված անձին, Ալեքսանդրե Իվանովին, ով փակվել էր բնակելի շենքում և անհասցե կրակում էր, խափանման միջոց է սահմանվել կալանքը:
Դատավորը պարզաբանել է, որ կա թաքնվելու վտանգց: Բացի այդ, դատավորը մեղադրյալին հայտնել է, որ անհրաժեշտ է նշանակել համապատասխան փորձաքննություն, որի միջոցով կպարզվի նրա առողջական վիճակը:
«Դատավորը վճռել է, որ Թբիլիսիի դատախազության դատախազի միջնորդությունը բավարարվի և կիրառվի կալանք: Մեղադրյալին տեղափոխեն հատուկ պատժակատարողական հաստատություն: Դատավորը պարզել է, որ կա թաքնվելու և վկաների վրա ազդեցություն գործելու վտանգ: Դատարանն ստիպված է, կիրառել պատժի խստագույն ձև»,- հայտարարել է դատավոր Ռոման Խորավան:
Հաջորդ նիստը նշանակվել է հուլիսի 28-ին:
Վարկեթիլիի երրորդ մասիվում, բնակելի շենքերից մեկում իրավապահների գործողության արդյունքում հունիսի 5-ին ձերբակալել էին տղամարդու, ով սեփական բնակարանում փակված էր և անհասցե կրակում էր: