Վարկեթիլիում բնակելի շենքերից մեկում կենտրոնացված է ոստիկանությունը
Վարկեթիլիում բնակելի շենքերից մեկում կենտրոնացված է ոստիկանությունը:
Գոյություն ունեցող տեղեկությամբ, շենքերից մեկի բնակարանում գտնվում է հարբած տղամարդ, որը կրակում է հրազենից:
Ինչպես Վրաստանի առաջին ալիքին ասել են ներքին գործերի նախարարությունում, տեղում իրականացվում է զինաթափման գործողություն:
Ըստ նրանց, կրակոցներից ոչ ոք չի տուժել:
Շենքը շրջապատված է դեղին ժապավենով: