Վարկեթիլիի տոնավաճառում բռնկված հրդեհը ամբողջությամբ տեղայնացված է, այրվել է 4000 քառակուսի մետր տարածք
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության Թբիլիսիի գլխավոր վարչության պետ, Օթար Կերեսելիձեի հայտարարությամբ, Վարկեթիլիի տոնավաճառում բռնկված հրդեհը ամբողջությամբ տեղայնացված է:
Նրա խոսքով, այրվել են 4000 քմ. տարածք:
«Անվտանգության նկատառումներից ելնելով տեղում գտնվում է երեք հրշեջ մեքենա: Հրշեջները տեղում էին ողջ գիշերվա ընթացքում: Մինչև այժմ տուժածների մասին տեղեկություն չունենք»,- հայտարարել է Կերեսելիձեն:
Այս պահին Կերեսելիձեն չի խոսում հրդեհի պատճառների մասին:
«Առաջին հայացքից ես չեմ կարող ասել, թե ինչն է առաջացրել հրդեհը: Համապատասխան ծառայությունները տեղում են և կպարզեն պատճառը: Հրդեհը բռնկվել է տոնավաճառի կենտրոնում, և տեղեկություն կար, որ այդ մասում պահվում է հեշտ այրվող իրեր: Բացի այդ, ինչպես գիտեք տոնավաճառի հարևանությամբ գտնվում է բենզալցակայան»,- ասել է Կերեսելիձեն: