Վարկեթիլիի տոնավաճառի առևտրականները, ովքեր ապահովագրված էին, կստանան փոխհատուցում
Վարկեթիլիի տոնավաճառի առևտրականների սեփականությունը ապահովագրված էր «Իրաո» ապահովագրական ընկերությունում և նրանց վնասը կփոխհատուցվի հաստատված ժամկետում: Այս մասին առաջին ալիքին հայտնել են ապահովագրության պետական վերահսկիչ ծառայությունից:
Գերատեսչության տեղեկությամբ, 2018 թվականի ապրիլի մեկից ուժի մեջ մտած օրենքի համաձայն, օբյեկտի սեփականատերը պարտավոր է ապահովագրել այն անձանց, ովքեր աշխատում են իր սեփականության մեջ գտնվող կոմերցիոն տարածքում: Բիզնեսօբյեկտը պարտավոր է գնել ինչպես առողջության այնպես էլ սեփականության ապահովագրությունը:
Վերահսկիչ ծառայությունում ասում են, որ շուկայի սեփականատեր «Վարկեթիլի 96»-ը կատարել է այդ պարտավորությունը, հետևաբար, ընկերությունն արդեն ստացել է համապատասխան ծանուցումը և ըկերության աշխատակիցները դեպքի վայրում են: Սակայն այս պահին տեղում ընթանում են քննչական գործողություններ և «Իրաո» ընկերության աշխատակիցները շուկայի տարածք հավանաբար մուտք կգործեն օրվա երկրորդ կեսին:
Ապահովագրության պետական վերահսկողության ծառայության տեղեկությամբ, ապահովագրությունը տարածվում է մինչև 15 հազար լարիի ապրանքի վրա և առևտրականները առանց որևէ խնդիրների կստանան փոխհատուցում: