«Վարկեթիլի» մետրոյում տուժածների իրավիճակը ծանր չէ. Դավիթ Սերգեենկո
«Վարկեթիլի» մետրոյում տուժածների իրավիճակը ծանր չէ. Դավիթ Սերգեենկո

«Վարկեթիլի» մետրոյում առաստաղի փլուզման հետևանքով ոչ մի տուժածի իրավիճակը ծանր չէ,- այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն՝ Ինգորողվայի կլինիկայում, որտեղ տեսակցել է 4 տուժածի:

Նրա խոսքով, տուժածներից մեկին այսօր հավանաբար դուրս կգրեն:

Այս պահի դրությամբ, «Վարկեթիլի» մետրոյում առաստաղի փլուզման հետևանքով տուժել է 14 մարդ:

Մնացած տուժածները գտնվում են «Սև Ծովի կլինիկայում»:

«Վարկեթիլի» մետրոյում այսօր առավոտյան փլուզվել էր առաստաղը: