Վարել ենք ինտենսիվ բանակցություններ, Զազան ազատ է. Իրակլի Ղարիբաշվիլի
Վարել ենք ինտենսիվ բանակցություններ, Զազան ազատ է. Իրակլի Ղարիբաշվիլի

Ամբողջ կառավարությունը կենտրոնացված էր այս ամիսների ընթացքում, մենք ինտենսիվ բանակցություններ ենք վարել եվ Զազան ազատ է, շնորհակալություն բոլորին, ով մասնակցել է այս գործընթացին,- այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է Էրգնեթիում, որտեղ դիմավորել է բռնազավթիչ ռեժիմի կողմից ազատված Զազա Գախելաձեին։

Շնորհակալություն պատրիարքին, նախագահին, արտաքին գործերի նախարարության բոլոր աշխատակիցներին, ՆԳ նախարարին, առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս հերոս տղայի ընտանիքի անդամներին- մայրիկին, հայրիկին, կնոջը, երեխաներին,- հայտարարել է Ղարիբաշվիլին։

Օկուպացիոն ռեժիմի կալանքից ազատված Զազա Գախելաձեն գտնվում է Վրաստանի կենտրոնական իշխանությունների կողմից վերահսկվող տարածքում։ Օկուպացիոն ռեժիմի կողմից ձերբակալված Զազա Գախելաձեն այսօր ազատ է արձակվել ապօրինի կալանքից:

Կասպիի մունիցիպալիտետի Քվեմո Ճալա գյուղի բնակիչ, Զազա Գախելաձեն բռնազավթիչ ուժերի կողմից ձերբակալվել էր 2020 թվականի հուլիսի 11-ին ՝ Սխվիլոյի ամրոցի տարածքում, որի ժամանակ նա վիրավորվել էր ոտքից: Փաստացի իշխանությունները Զազա Գախելաձեին, այսպես կոչված սահմանը խախտելուց բացի, մեղադրում էր նաև զինծառայողի կյանքը խլելու փորձի մեջ: Ընթացիկ տարվա փետրվարի 5-ին, բռնազավթված Ցխինվալիի այսպես կոչված դատարանը Զազա Գախելաձեին դատապարտեց 12 տարի վեց ամիս ապօրինի ազատազրկման:

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մայիսին հանդիպել է Զազա Գախելաձեի ընտանիքի անդամների հետ և նշել, որ Վրաստանի կենտրոնական իշխանություններն օգտագործում են առկա բոլոր լծակները ՝ նրան անհապաղ ազատելու համար, հարցը բարձրացվել է բարձր քաղաքական մակարդակում և ակտիվորեն քննարկվում է միջազգային գործընկերների հետ: Զազա Գախելաձեի հարցը բազմիցս բարձրացվել է Ժնևի բանակցությունների և միջադեպերի կանխարգելման և դրանց վրա արձագանքման մեխանիզմի շրջանակներում անցկացվող հանդիպումներում: Միևնույն ժամանակ, հունիսին Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը նամակ է գրել Ռուսաստանի պատրիարք Կիրիլին ՝ խնդրելով ազատել Զազա Գախելաձեին: