«Վարդերի հրապարակի» անվանափոխությունը էժանագին քաղաքական քայլ է. Գոկա Գաբաշվիլի
«Վարդերի հրապարակի» անվանափոխությունը էժանագին քաղաքական քայլ է. Գոկա Գաբաշվիլի

«Վարդերի հրապարակի» անվանափոխության նախաձեռնությունը նեղ կուսակցական և էժանագին քաղաքական քայլ է: Այս մասին հայտարարել է «Եվրոպական Վրաստանի» անդամ Գոկա Գաբաշվիլին՝ Թբիլիսիի սակրեբուլոյում անցկացված ճեպազրույցին:

Մայրաքաղաքի սակրեբուլոյի անդամը հայտարարում է, որ սա այն կամքի արտահայտման անտեսումն է, որը տեղի է ունեցել Վարդերի հեղափոխության օրերին:

«Վարդերի հեղափոխությունը միայն կուսակցության սեփականությունը չէ: Սա այն օրն է, երբ վրաց ժողովուրդը չդիմացավ ստորացումներին և դուրս եկավ փողոց, որպեսզի իր ճակատագիրը վերցներ սեփական ձեռքը: Մերժել է կոռուպցիային, չկայացած պետությանը: Սա այն կամքի արտահայտման անտեսումն է, որը տեղի է ունեցել Վարդերի հեղափոխության օրերին»,- հայտարարել է Գոկա Գաբաշվիլին: