Վարդերի հեղափոխությունը մնալու է Վրաստանի պատմության մաս, քանզի չնայած սխալներին, դա երկրի համար կարևորագույն փուլերից մեկն էր. Մարյամ Ջաշի
Վրաստանի համար առաջին հանրապետության պատմական կշիռը ավելի լայնածավալ է, սակայն մենք չպետք է մոռանանք մեր նորագույն պատմությունը,-այս հայտարարությունը արել է խորհրդարանի կրթության կոմիտեի նախագահ, Մարյամ Ջաշին «վարդերի հրապարակի» անվանման հնարավոր փոփոխման հարցը մեկնաբանելու ժամանակ:
«Յուրաքանչյուր անվանափոխման գործընթացում, իմ, որպես մեկ պատգամավորի դիրքորոշումն այն է, որ մենք պետք է հարգենք մեր պատմությունը: Սակայն կշիռը այս պատմական իրադարձություններինը բնականաբար հնարավոր է լինի քննարկման հարց: Առաջին հանրապետությունը Վրաստանի համար վերջին դարի ընթացքում պատմական իրադարձություն էր, համապատասխանաբար, պատմական կշիռը Վրաստանի համար առաջին հանրապետությունը ավելի լայնածավալ էր: Ես մշտապես դեմ եմ, երբ մեր պատմության տարբեր հատվածների նկատմամբ դիրքորոշումները փոխվում են»,-հայտարարել է Ջաշին:
Մարյամ Ջաշի հայտարարությամբ, վարդերի հեղափոխությունը մնալու է Վրաստանի պատմության մաս, քանզի չնայած սխալներին, դա երկրի համար կարևորագույն փուլերից մեկն էր:
«Հույս ունեմ, որ վարդերի հեղափոխության անունն էլ կմնա մեր պատմությունում, քանզի դա մեր փոփոխվող երկրի պետական կառուցման համար իր հաջողությամբ և սխալներով, կարևորագույն փուլերից մեկն էր: Նախատեսելով այս ամենը, մենք չպետք է մոռանանք մեր նորագույն պատմությունը»,-հայտարարել է Մարյամ Ջաշին:
Հեղինակ -
Edgar Barsegyan