Վարչապետության առաջին օրվանից ես կենտրոնացել եմ տնտեսության առողջացման վրա, այս տարին կփակենք երկնիշ տնտեսական աճով, հիմնական խնդիրն է այս առաջընթացն արտացոլել յուրաքանչյուր քաղաքացու վրա. Իրակլի Ղարիբաշվիլի
Համավարակը շատ բացասական ազդեցություն է ունեցել աշխարհի տնտեսական կայունության վրա։ Մեր կառավարությունը լիովին գիտակցում է այս մարտահրավերը, և մենք ի պատասխան մի շարք կարևոր քայլեր ենք ձեռնարկել,- այս մասին արտասահմանում գործող Վրաստանի դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների հետ առցանց համաժողովում, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Կառավարության ղեկավարն ուշադրություն է հրավիրել տնտեսական աճի աննախադեպ տեմպերի վրա և նշել, որ Վրաստանն այս տարին կավարտի երկնիշ տնտեսական աճով։
«Վարչապետ նշանակվելու օրվանից իմ հիմնական ուշադրությունը ներքաղաքական իրավիճակի կամ արտաքին քաղաքականության հետ մեկտեղ տնտեսության վերականգնման վրա է եղել։ Կարծում եմ՝ մենք մեր թիմով այս ուղղությամբ շատ արդյունավետ և, որ ամենակարևորը, արդյունավետ քայլեր ենք արել, և հետևաբար, մեզ հաջողվել է աննախադեպ կերպով վերականգնել, խթանել, դիվերսիֆիկացնել տնտեսությունը, և դա պետք է լինի մեր հիմնական խնդիրը։ Նախորդ տարիների անկումից հետո ամսական տնտեսական աճը մարտից վերածվել է դրական ցուցանիշի, ունենք երկնիշ տնտեսական աճ, այս տարի կփակենք երկնիշ տնտեսական աճով, որն աննախադեպ է Եվրոպայում և սա շատ կարևոր է: Մեր հիմնական խնդիրը տնտեսության աճն ու զարգացումն է և այդ առաջընթացն արտացոլելը մեր յուրաքանչյուր քաղաքացու վրա։ Հիմնական մարտահրավերը աղքատությունն է, գործազրկությունը, և առաջիկա շաբաթներին մենք կներկայացնենք շատ կարևոր նոր տեսլական, և դա կլինի իմ գլխավոր երազանքը, նպատակն ու գաղափարը»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։