Վարչապետն ընդունել է բասկետբոլի ֆեդերացիայի նախագահին, ազգային հավաքականի մարզչին և հավաքականի անդամներին
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընդունել է Վրաստանի բասկետբոլի ազգային ֆեդերացիայի նախագահ Վիկտոր Սանիկիձեին, Բասկետբոլի ազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի տեղակալ Լաշա Գամղրելիձեին, բասկետբոլի ազգային հավաքականի մարզիչին, ինչպես նաև թիմի անդամներ Դուդա Սանաձեին և Գիորգի Շերմադինիին, ովքեր կառավարության վարչակազմ են տարել աշխարհի առաջնության մրցանակը, «James Naismith»-ի անվան գավաթը:
Կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությանը վարչապետը հաջողություն է մաղթել Վրաստանի բասկետբոլի ազգային հավաքականին աշխարհի առաջնությունում։
«Trophy Tour»-ը Բասկետբոլի միջազգային կազմակերպության նախագիծ է, որը ներառում է Աշխարհի գավաթի գլխավոր մրցանակի այցը աշխարհի առաջնության մասնակից երկրներ, տարբեր հանդիպումներ ու միջոցառումներ։
Բասկետբոլի աշխարհի 2023 թվականի առաջնությունը կանցկացվի Ճապոնիայում, Ֆիլիպիններում և Ինդոնեզիայում օգոստոսի 25-ից սեպտեմբերի 10-ը։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի գրասենյակը։