Վարչապետն ամեն տարի ելույթ կունենա խորհրդարանում, իսկ նախարարները գերատեսչություն կներկայանան «նախարարի ժամ» ձևաչափով
Վրաստանի խորհրդարանի կանոնակարգում նախատեսվում են իրականացնել հիմնարար փոփոխություններ, որը հաշվի առնելով կկատարելագործվեն օրենսդրական գործունեության սկզբունքները և կհզորացվի հսկողության գործառույթը:
Առաջին ալիքի տեղեկությամբ, խորհրդարանական մեծամասնության շրջանակներում արդեն պատրաստվել է կանոնակարգի նախագիծը, որը ելնում է նախորդ տարում հաստատված նոր սահմանադրությունից:
Մասնավորապես, նախագծի համաձայն, վարչապետը պարտավոր կլինի, նախորդ տարվա գործունեության մասին զեկույցը անձամբ ներկայացնել աշնանային նստաշրջանի առաջին շաբաթվա ընթացքում, լիագումար նիստին: Այն բանից հետո, երբ վարչապետը կավարտի ելույթը, կանցկացվի քաղաքական բանավեճ:
Հսկողության գործառույթի հզորացման ուղղությամբ, օրենսդրական մարմնում նախարարների ներկա լինելը կկրի հաճախակի բնույթ: Մասնավորապես, մեծամասնությունը պատրաստվում է գործարկել «նախարարի ժամ» ձևաչափը, որը հաշվի առնելով, խորհրդարանում նախարարի ներկայանալը դառնում է պարտադիր և կառավարության անդամների ելույթի ցուցակը կկազմի բյուրոն: