Վարչապետին խորհրդարանի լիագումար նիստում կլսեն հունիսի 30-ին
Վարչապետին խորհրդարանի լիագումար նիստում կլսեն հունիսի 30-ին

Հունիսի 30-ին վարչապետին կլսեն խորհրդարանի լիագումար նիստում։ Իրակլի Ղարիբաշվիլին տարեկան հաշվետվությունը կներկայացնի օրենսդիր մարմնին։

Այs մասին հայտարարել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

«Հայտարարվել է, և Բյուրոն նույնպես այս մասին որոշում է կայացրել, որ այս շաբաթ կներկայացվի վարչապետի տարեկան հաշվետվությունը: Հունիսի 30-ին ուրբաթ օրը։ Մինչ այդ մենք կունենանք օրենքների նախագծեր, այդ թվում՝ արագացված կարգով քննարկվելիք և մի քանի զեկույցներ լսելու», – Բյուրոյի նիստում ասել է Պապուաշվիլին։