Վարչապետին խնդրել եմ, որ հանրային դպրոցի ծրագրերում ներառվեն շարականները և ժողովրդական երգը, նա ասաց որ կլինի. Իլիա Երկրորդ
Հիշում եմ մեր հանդիպումը վարչապետի հետ: Նրան խնդրել եմ, որ հանրային դպրոցի ծրագրերում ներառվեն շարականները և ժողովրդական երգը: Վարչապետը խոստացել է, որ դա կիրականանա,- այս մասին հայտարարել է Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը պատրիարքարանում, վրացական երգեցողության անթոլոգիայի շնորհանդեսին:
Վրաստանի կաթողիկոս-պատրիարքը դիմել է միջոցառման մասնակիցներին և շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին՝ ծավալավծ աշխատանքի համար:
«Ես հիշում եմ մեր հանդիպումը վարչապետի հետ: Նրան խնդրել եմ, որ հանրային դպրոցի ծրագրերում ներառվեն շարականները և ժողովրդական երգը: Վարչապետը խոստացել է, որ դա կիրականանա: Բոլորիդ շնորհավորում եմ այս օրվա առթիվ: Վրացական երգը և շարականը վրացական մշակույթի մեծ մասն են: Աստված օրհնի ձեզ»,- հայտարարել է Իլիա Երկրոդը: