Վարչապետի խոսքով՝ Վրաստանում համաշխարհային աստղերի համերգների համար բյուջեից կհատկացվի 70 մլն լարի
Վարչապետի խոսքով՝ Վրաստանում համաշխարհային աստղերի համերգների համար բյուջեից կհատկացվի 70 մլն լարի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի տեղեկություններով՝ առաջիկա երկու տարիներին երկիր կգան միջազգային աստղեր և համերգներ կանցկացնեն։

Ինչպես կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետը, նշված նախագծի համար կհատկացվի 70 մլն լարի։

«Զբոսաշրջությունը խթանելու համար մենք ծրագիր ունենք առաջիկա երկու տարում երկիր բերել համաշխարհային մակարդակի աստղերի ու արվեստագետների։ Հունիսին, հուլիսին, օգոստոսին և սեպտեմբերի սկզբին Վրաստանում տեղի կունենան համաշխարհային մակարդակի արտիստների համերգներ՝ ինչպես մարզադաշտերում, այնպես էլ «Black Sea Arena»-ում։ 70 մլն լարի ենք հատկացնելու, սրան համապատասխան միջոցներ ունենք։ Առաջիկա երկու տարում այս նախագիծը կֆինանսավորվի և, կարծում եմ, ավելի շատ զբոսաշրջիկների կգրավի։ Մենք հետաքրքիր ծրագիր ենք ունենալու»,- ասել է Ղարիբաշվիլին