Վարչապետի խոսքով՝ աղետի գոտում փրկարարական աշխատանքներում կներգրավվեն նաեւ պաշտպանական ուժերը
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարության համաձայն՝ պաշտպանական ուժերը փրկարարների հետ միասին կներգրավվեն աղետի գոտում որոնողափրկարարական միջոցառումներին։
«Փրկարարների հետ միասին այս գործընթացում ներգրավվելու են նաև մեր բանակը, պաշտպանության ուժերը։ Նրանք կգան իրենց հատուկ տեխնիկայով և կօգնեն փրկարարներին շարունակել ակտիվ որոնողական աշխատանքները»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։