Վարչապետի պաշտոնաթողությունից հետո, բոլոր նախարարների իրավասությունները դադարեցվել են
Վարչապետի պաշտոնաթողությունից հետո, բոլոր նախարարների իրավասությունները դադարեցվել են:
Վրաստանի խորհրդարանը պետք է վստահություն հայտնի կառավարության նոր կազմին :
Սահմանադրության համաձայն, վարչապետի պաշտոնաթողությունը, կամ նրա իրավասությունների այլ կերպ դադարեցումը, առաջացնում է կառավարության այլ անդամների իրավասությունների դադարեցում: Կոնկրետ, սահմանադրությամբ կառավարության իրավասությունների դադարեցման դեպքում, մեծամասնությունը նախագահին ներկայացնելու է վարչապետի թեկնածուին, որից հետո նախագահը, վարչապետի թեկնածուին օրենսդրական մարմնին ներկայացնելու է , կառավարության իրավասությունների դադարեցումից 7 օրյա ժամկետում:
Նրանից հետո, ինչ վարչապետի թեկնածուն յոթ օրվա ընթացքում կընտրի նախարարների թեկնածուներին, կառավարության կազմը վստահություն ստանալու համար ներկայացնելու է խորհրդարանին: Բացի այդ, սահմանադրությամբ կառավարության կազմի հետ միասին պետք է ներկայացվի նաև կառավարական ծրագիրը:
Ինչ վերաբերում է հաստատման գործընթացին, վարչապետի և նախարարության թեկնածուները բնագավառների համաձայն, կառավարական ծրագիրը ներկայացնելու են խորհրդարանային կոմիտեների և խմբակցությունների նիստին, որից հետո նրանց վստահության հարցը որոշվելու է լիագումար նիստին:
Լիագումար նիստին կառավարական ծրագիրը ներկայացնելու է վարչապետի թեկնածուն, սակայն հարցերին պատասխանելու համար քաղաքական բանավեճին միանալ կարող են նաև նախարարության թեկնածուները: Կառավարությունը խորհրդարանից վստահություն ստանալու համար պետք է ստանա 76 պատգամավորի աջակցություն:
Գիորգի Կվիրիկաշվիլին վարչապետի պաշտոնից հեռանալու մասին հայտարարությունը արել է կառավարության գրասենյակում տեղի ունեցած արտակարգ ասուլիսի ժամանակ:
Հեղինակ -
Edgar Barsegyan