Վարչապետի որոշմամբ, Շանաե Բրուքի դին Ավստրալիա տեղափոխելու ծախսերը կհոգա պետությունը
Վրաստանի կառավարության վարչության փոխանցմամբ, Թբիլիսիում մահացած Ավստրալիայի քաղաքացի Շանաե Բրուք Էդվարդսի դին Ավստրալիա տեղափոխելու ծախսերը կհոգա պետությունը:
Համապատասխան հրամանագիրն արդեն ստորագրել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Շանաե Բրուք Էդվարդսին սպանված են գտել Թբիլիսիում հուլիսի 31-ին: Ներքին գործերի նախարարությունը Ավստրալիայի քաղաքացու կանխամտածված սպանության համար ձերբակալել է մեկ մարդու: